Ֆրանսիայում կավիճով պայքարում են դեմ. Խանութներում այն արագ սպառվում է
Ֆրանսիայում ռեկորդային շոգի պայմաններում անսպասելիորեն մեծ պահանջարկ է առաջացել մանրացված կավճի նկատմամբ՝ հայտնում է BBC-ն։
Սովորաբար այն օգտագործվում է ներկերի պատրաստման կամ մաքրման աշխատանքների համար, սակայն այժմ մարդիկ այն կիրառում են որպես շոգի դեմ տնային միջոց՝ ջրի հետ խառնելով և պատուհանների ապակիներին քսելով։ Ստացված սպիտակավուն շերտը թույլ է տալիս լույսի մի մասը ներս մտնել, բայց միաժամանակ արտացոլում է արևի ջերմությունը։
Գիտնականների խոսքով՝ այս մեթոդը գիտական հիմնավորում ունի։ Կավիճի հիմնական բաղադրիչը՝ կալցիումի կարբոնատը (CaCO₃), բարձր արտացոլող հատկություն ունի և գրեթե չի կլանում արևային ճառագայթումը, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն և մոտ ինֆրակարմիր ճառագայթները, որոնք հիմնականում ջերմություն են փոխանցում։ Այդ պատճառով նույն նյութն օգտագործվում է նաև նոր սերնդի «գերսպիտակ» սառեցնող ներկերի մշակման մեջ։