Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող Համասի ռազմական օբյեկտին
Իսրայելական բանակը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին:
Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածի թիրախը Համասի ռազմական օբյեկտն էր։
Գազայում գտնվող օբյեկտն օգտագործվել է զենքի արտադրության համար։ Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցրել Գազային, ինչի հետևանքով եղել են զոհր և վիրավորներ: