ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի առնվազն 13 քաղաք է տուժել
ԱՄՆ ուժերը հարձակվել են Իրանի առնվազն 13 քաղաքների թիրախների վրա՝ Իսլամական Հանրապետության դեմ նոր հարվածների շարքի շրջանակներում։
Այս մասին հայտնել է իրանական NourNews լրատվական գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ հարձակման են ենթարկվել Աբադան, Ահվազ, Բանդար Աբբաս, Բանդար Մահշահր, Բեհբահան, Բուշեհր, Ջասկ, Դեզֆուլ, Քեշմ, Սիրիկ, Խոնդաբ, Խորամշահր և Էնդիմեշկ քաղաքները։
Ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանում գտնվող թիրախների դեմ նոր հարվածների շարքի մեկնարկի մասին։