Օկուպացված Արևմտյան ափին CNN-ի լրագրողների վրա հարձակման համար ձերբակալել են իսրայելցի վերաբնակների
Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին CNN-ի և այլ լրատվամիջոցների լրագրողների վրա հարձակումից հետո ձերբակալվել են չորս իսրայելցի վերաբնակեր, հեռուստաալիքին հայտնել են Իսրայելի ոստիկանությունից։
Միջադեպը տեղի է ունեցել Ռամալլահից հյուսիս, Սինջիլ գյուղի մոտ, ուր լրագրողները ժամանել էին լուսաբանելու պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի Սաիֆ Մուսալեթի մահվան տարելիցը։ Նա, ըստ նրա ընտանիքի և ԶԼՄ-ների, 2025 թվականի հուլիսին հրեա վերաբնակների կողմից մահու չափ ծեծի էր ենթարկվել։
Լրագրողների խոսքով՝ նրանց ժամանումից անմիջապես հետո բնակիչների մի խումբ ավտոմեքենայով փակել է ճանապարհը և փորձել խոչընդոտել, որ նրանք լքեն վայրը։ Ինչպես նշվել է, հարձակվողները զինված են եղել փայտե և մետաղական ձողերով ու քարերով, նրանցից մեկը փորձել է դանակով վնասել CNN-ի մեքենայի անվադողերը։
Բացի այդ, վերաբնակները ցատկել են լրագրողների մեկ այլ խմբի մեքենայի վրա և կոտրել դիմապակին։ Ոստիկանության և զինծառայողների ժամանումից հետո չորս կասկածյալներ ձերբակալվել են, նրանց մեքենայում հայտնաբերվել են մահակներ և դանակ։
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ բռնության և գույքի վնասման ցանկացած դեպք, հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, դիտարկում է «ծայրահեղ լրջությամբ»։ Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան ափում ծայրահեղական վերաբնակների կողմից իրականացվող հարձակումների մասին հաղորդումների աճի ֆոնին։