Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզում նավերի համար միջանցք ստեղծելու հարցը
Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։
Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին Օմանի մայրաքաղաք Մուսկատում։
«Կողմերը քննարկում են Հորմուզի նեղուցում «միջին միջանցքի» լիակատար բացման վերաբերյալ հնարավոր հռչակագիրը՝ լիարժեք և անարգել տեղաշարժի համար», – գրել է Ռավիդը X-ում արված գրառման մեջ։