Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը
Էյֆելյան աշտարակը հուլիսի 11-ին և 12-ին կկրճատի իր աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով, ասվում է Փարիզի տեսարժան վայրի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Լուվրը և Էժեն Դելակրուայի թանգարանը նախկինում կրճատել էին իրենց աշխատանքային ժամերը շոգ եղանակի պատճառով։
«Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը. շաբաթ՝ հուլիսի 11-ին և կիրակի՝ հուլիսի 12-ին աշտարակը կփակվի ժամը 16:00-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։