40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
Հասարակություն

Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում. Ishkhanutyun.am

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ են հայտնվել Երևանի թիվ 134 դպրոցի 9-րդ դասարանի ծնողական չատի նամակագրությունները, որոնք վկայում են, որ տարիներ շարունակ ծնողներից պարբերաբար դրամահավաքներ են իրականացվել։ 

Հավաքված գումարներով, ըստ նամակագրությունների, դասղեկի համար ձեռք են բերվել «Casio» բրենդի ժամացույց, թևնոց, թանկարժեք նվերներ, նվեր-քարտեր, ծաղկեփնջեր և կանխիկ գումարներ, իսկ ծնողներից պահանջվել է նաև վճարել դասասենյակի դռան վերանորոգման, մաքրության ծառայության, մաքրության պարագաների և նույնիսկ ամբողջ դասասենյակի վերանորոգման ծախսերը։

Ըստ նամակագրությունների՝ ծնողական ժողովներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենի գործառույթներ իրականացնող Գոհար Ազատյանը հայտարարել է, որ ծնողների միջոցներով պետք է վերանորոգվի նաև ամբողջ դասասենյակը։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վերահաստատեց նաև ծնող Լիաննա Թորոսյանը:

Չատի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ ծնողների զգալի մասը դժկամությամբ է մասնակցել այս դրամահավաքներին։ Նրանցից շատերը գրել են, որ ստիպված են գումար փոխանցել միայն այն պատճառով, որ իրենց երեխաները չենթարկվեն խտրական վերաբերմունքի։ Ծնողները նույնիսկ կես կատակ, կես լուրջ նշել են, որ «տները պիտի վաճառեն», որպեսզի կարողանան կատարել դպրոցի պահանջած վճարումները։ 

Ավելին, նամակագրություններում ծնողները բաց տեքստով նշում են՝ դրամահավաքներին մասնակցելու հիմնական պատճառը վախն է, որ գումար չտալու դեպքում «երեխաների քթերից են բերելու»։ Այս արտահայտությունը մի քանի անգամ է հանդիպում հաղորդագրություններում և ներկայացվում է որպես դպրոցում ձևավորված ոչ պաշտոնական կանոն։ 

Միաժամանակ,  ծնողներից ոմանք «Իշխանություն» լրատվականին հայտնել են, որ դրամահավաքներին հրաժարվելուց հետո իրենց երեխաները ենթարկվել են բուլինգի և մեկուսացման։ Նրանց խոսքով՝ երեխաներին դուրս են թողել դասարանական միջոցառումներից, չեն ընդգրկել նկարահանումներում, իսկ ծնողներին հեռացրել են Viber և WhatsApp խմբերից, որտեղ տարածվում էին ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր տեղեկություններ։ 

Ծնողները նաև կասկածներ են հայտնում, որ գումար չվճարելու պատճառով երեխաների նկատմամբ ցուցաբերվել է կանխակալ վերաբերմունք նույնիսկ ավարտական քննությունների ընթացքում։ Նրանցից մեկի խոսքով՝ գերազանց առաջադիմություն ունեցող իր երեխան ստացել է անհամաչափ ցածր գնահատական, ինչն ընտանիքը կապում է դրամահավաքներին չմասնակցելու հետ։

Ծնողների փոխանցմամբ՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, ԿԳՄՍ նախարարություն, կրթության տեսչական մարմին և ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ արդյունավետ արձագանք չեն ստացել։ Այդ պատճառով նրանք պահանջում են իրավապահ մարմիններից քննության առնել ոչ միայն դրամահավաքների կազմակերպման օրինականությունը, այլև դպրոցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրենց բարձրացրած ահազանգերը։