Առողջական վիճակն արդեն կարգավորված է. Ռոզա Ծառուկյանն այցելել է Սբ. Հովհաննես մատուռ և աղոթել որդու համար
Իրավապահ մարմինների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները և դրանց տարածումը հասանելի են դարձել նաև նրա 93-ամյա մայրիկին՝ Ռոզա Ծառուկյանին։
Ընտանիքում նրա աչքի առաջ տեղի ունեցած որոշ գործողություններ և դրանց շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար են անդրադարձել Ռոզա Ծառուկյանի հոգեբանական և առողջական վիճակի վրա։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր։
Այժմ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կարգավորվել է։ Նա շարունակում է մնալ ամուր և սպասում է որդու վերադարձին։
Ռոզա Ծառուկյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Սբ. Հովհաննես մատուռ և աղոթել որդու համար։