Ֆիդանը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության տարածման մասին
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումները կարող են տարածվել:
Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զանգահարել է, և մենք հեռախոսով քննարկել ենք այս հարցը», - ասել է Ֆիդանը, նշելով, որ Հորմուզի նեղուցում լարվածությունը կրկին սրվել է Իրանի կողմից նավերի վրա հարձակումից հետո։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից պատասխան հարվածներից հետո երկու կողմերը չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ Հորմուզի կառավարման վերաբերյալ։
Նա ընդգծեց, որ եթե կողմերը չունենան ընդհանուր տեսլական, Հորմուզի նեղուցի ճակատագիրը կարող է երկար ժամանակ անորոշ մնալ։