Խոշոր վթար է տեղի ունեցել, 3 տուժած կա
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ժամը 17։00- ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։