ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը վերականգնում է միջուկային օբյեկտները
Իրանը սկսել է իր միջուկային օբյեկտների ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:
Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով արբանյակային պատկերների տվյալները։
«Իրանը, ըստ երևույթին, փորձում է վերականգնել իր միջուկային օբյեկտները... Նոր ակտիվություն է գրանցվել երկրի մի շարք միջուկային և հրթիռային օբյեկտներում հունիսի վերջին-հուլիսի սկզբին»,- ասվում է նյութում։
CNN-ի հաղորդմամբ՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Պարչինի ռազմական համալիրի տարածքում գործունեությունը. ենթադրաբար այնտեղ գրանցված են վերականգնողական աշխատանքների հետքեր, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։