Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարություն
Տնտեսություն

ԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ-ի հետագա զարգացմանը, տնտեսական ինտեգրման խորացմանը և միության ինստիտուտների գործունեության կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Նիստում հավանության է արժանացել ԵՏՀ-ի զեկույցը ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Նշվել է, որ սեփական արտադրության պարենով ապահովվածությունը մնում է բարձր մակարդակի վրա, իսկ մի շարք ապրանքների դեպքում գերազանցում է 90 տոկոսը։ Զեկույցի հիման վրա ներկայացվել են պարենային անվտանգության մեխանիզմների բարելավման առաջարկներ։

Հաստատվել և անդամ պետություններին է ուղարկվել ԵԱՏՄ շրջանակում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագիծը, որը սահմանում է լիցենզիայի տրամադրման, հետկանչման, ինչպես նաև դիմորդների և լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ պահանջները։

ԵՏՀ խորհուրդը նաև հավանություն է տվել 2025 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարների՝ ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև բաշխման վերաբերյալ տարեկան հաշվետվությանը և Միության 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը։

Շարունակվում է ԵԱՏՄ-ում ապրանքների նույնականացման միջոցներով մակնշման համակարգի զարգացումը։ Արդեն ընդունվել են 30 ապրանքային խմբի համար միասնական («միութենական») մակնշում ներդնելու որոշումներ։ Հաստատվել է նաև հանձնարարականի նախագիծ, որի շրջանակում կմշակվեն մակնշվող ապրանքների շրջանառության օրինականության ստուգման միասնական մեխանիզմներ։

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններում՝ նախատեսելով նաև չափման միջոցների կալիբրավորման արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորություն։

Հավանության է արժանացել նաև սառնարանային սարքավորումների արտադրության հզորությունների ստեղծման կոոպերացիոն նախագիծը, որը կֆինանսավորվի ԵԱՏՄ բյուջեից։

Խորհուրդը նաև որոշել է, որ ԵՏՀ-ն և անդամ պետությունների լիազորված մարմինները բժշկական արտադրանքի կարգավորման գործընթացում կկիրառեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ընդունված պատշաճ կարգավորող գործելակերպերը։ Նախաձեռնությունն առաջադրել էր ռուսական կողմը։