Մանրամասներ` Ռոբերտ Քոչարյանի տան վրա կատարված հարձակումից
Երեկ` ապրիլի 15-ին, ուշ երեկոյան newspress.am-ը տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տեղեկացմամբ` տուժողներ չեն եղել:
Նա հավեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Մոսկվայում` «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: