Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ
Հունիսի 24-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հունան Ավետիսյան փողոցի 19/3 հասցեի մոտ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ, 31-ամյա Հրայր Ս․-ին և Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ս․-ին՝ իրենց կողմից շահագործվող «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Հաղորդում է Shamshyan-ը։
Ոստիկանություն տեղափոխելու ընթացքում ավտոմեքենայի հետևի աջ ուղևորի նստատեղի դիմացի հատվածում՝ ոտքերի տակ, տեսանելի է եղել սև կտորե պարկ, որի մեջ եղել են փաթեթներ, իսկ դրանց մի մասը փաթեթավորված է եղել կապույտ և սև գույնի կպչուն ժապավեններով։
Էրիկ Ս․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։