Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, գրանցվել՝ 15 վթար
ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ վերջին մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված հանցագործությունների թվում գերակշռում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 72 դեպքը։ Արձանագրվել է նաև թմրանյութի հայտնաբերման 14, հոգեկան ներգործության և խարդախության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10 դեպք, ինչպես նաև այլ հանցագործություններ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 4 դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության։
Մեկ օրում հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը, հայտնաբերվել է նաև 1 անհետ կորած անձ։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 15 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։