Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

ԵՊՀ պարզաբանումը` քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացված դասախոսների վերաբերյալ

Վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող որոշ անհարկի շահարկումներ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտություն են առաջացրել, գրում. Է ԵՊՀ պաշտոնական էջը:

«Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված չեն առանձին դեպքերով, անձերով կամ ընթացիկ քաղաքական գործընթացներով։ Դրանք բխում են ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից, դրանց հիման վրա մշակված գործողությունների ծրագրերից, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող համակարգային փոփոխությունների տրամաբանությունից։

Կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կառավարման մոդելի վերանայումը և ռեսուրսների առավել արդյունավետ բաշխումը ԵՊՀ-ում սկսվել են դեռևս 2021-2022 թվականներին և հետագա տարիներին շարունակվել որպես համակարգային գործընթաց։ Այդ ընթացքում խոշորացվել կամ միավորվել են ավելի քան տասը ամբիոններ։ Նույն տրամաբանությամբ է իրականացվել նաև Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորումը, որի արդյունքում ձևավորվել է կառավարման ավելի արդյունավետ մոդել, ինչպես նաև արձանագրվել է ուսանողների թվի աճ։

Ուստի որևէ առանձին ամբիոնի վերաբերյալ որոշում չի կարող ներկայացվել որպես մեկուսացված կամ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ․ այն ԵՊՀ-ում շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանական մասն է։

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վերաբերյալ ևս անհրաժեշտ է արձանագրել մի քանի փաստ։ Ամբիոնը ներկայում ԵՊՀ ամենափոքր ուսումնական բեռնվածություն ունեցող ստորաբաժանումներից է՝ ընդամենը 2,5 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Այն իրականացնում է մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որտեղ ներկայում սովորում է 4 ուսանող, այն դեպքում, երբ հումանիտար ուղղության մագիստրոսական ծրագրերի համար ԵՊՀ-ում ընդունված նվազագույն շեմը 10 ուսանողն է։ Չնայած դրան՝ ԵՊՀ ղեկավարությունը ընդառաջել է ծրագրի գործարկմանը և ապահովել դրա շարունակականությունը։ Բակալավրի կրթական ծրագիր բացելու հարց ԵՊՀ-ում վերջին տարիներին չի քննարկվել։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ մագիստրոսական կրթական ծրագիրը պահպանվելու է․ խոսքը ոչ թե կրթական բովանդակությունը կամ տվյալ ուղղությունը փակելու, այլ վարչական կառավարման մոդելի վերանայման և ռեսուրսների առավել նպատակային կազմակերպման մասին է։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանի վերաբերյալ տարածվող տեղեկատվության վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալը։

2026 թ․ փետրվարին ամբիոնի վարիչի մրցույթի համար սահմանված պահանջներին գործող վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանի թեկնածությունը չի համապատասխանել, այդ թվում՝ գիտական հրապարակումներին վերաբերող չափանիշներին չբավարարելու պատճառով։

Ուսումնական գործընթացը չխաթարելու և կրթական ծրագրի իրագործումը մինչև ուսումնական տարվա ավարտը հասցնելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը Անուշ Սեդրակյանին նշանակել է պաշտոնակատար՝ հնարավորություն տալով անցումային փուլում շարունակելու աշխատանքը։

Որոշման վրա ազդել է նաև տիկին Սեդրակյանի խնդրանքը, քանի որ վերջինիս պնդմամբ՝ ամբիոնի վարիչի կարգավիճակը նրան անհրաժեշտ էր նաև իր հետագա գործունեությունն արտերկրում կազմակերպելու համար։
Սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին տիկին Սեդրակյանը տեղեկացված է եղել դեռ ձմռանը, իսկ հարցը Հոգաբարձուների խորհրդին ներկայացվելու է ուսումնական գործընթացի ավարտից հետո՝ կրթական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով։

Նշված հանգամանքների համատեքստում որոշմանը քաղաքական ենթատեքստ վերագրելու փորձերը հիմնազուրկ են և չեն համապատասխանում ակադեմիական բարեվարքության սկզբունքներին։ ԵՊՀ որոշումները պայմանավորված են կրթական ծրագրերի որակի բարձրացման, կառավարման արդյունավետության, ուսումնական և գիտական ռեսուրսների համախմբման, ինչպես նաև համալսարանի երկարաժամկետ զարգացման անհրաժեշտությամբ։ Այս դեպքում ԵՊՀ ռեկտորի՝ Անուշ Սեդրակյանին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակելու որոշումը պայմանավորված է եղել նաև ԵՊՀ երկարամյա դասախոսին ընդառաջելու ցանկությամբ։

Պետք է նաև ընդգծել, որ ԵՊՀ-ում կառուցվածքային բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու․ առաջիկայում նախատեսվում են նաև այլ ամբիոնների կամ ստորաբաժանումների խոշորացումներ։ Փոքր ուսումնական բեռնվածություն ունեցող միավորների պահպանման հարցը դիտարկվելու է ոչ թե առանձին անձերի կամ կոնկրետ դեպքերի, այլ կրթական ծրագրերի կարիքների, ակադեմիական ներուժի, ուսումնական ծանրաբեռնվածության և կառավարման արդյունավետության տեսանկյունից։ ԵՊՀ-ն անցում է կատարում այնպիսի կառուցվածքի, որտեղ ակադեմիական միավորները պետք է ունենան բավարար կրթական բովանդակություն, գիտական ներուժ, ուսումնական ծանրաբեռնվածություն և զարգացման հստակ հեռանկար։

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև կադրային քաղաքականության առաջիկա որոշումները։ ԵՊՀ-ում ընթացող ծրագրային բարեփոխումները կարող են ենթադրել ինչպես նոր մասնագետների ներգրավում, այնպես էլ գործող պայմանագրերի վերանայում՝ ելնելով կրթական ծրագրերի կարիքներից, ուսումնական ծանրաբեռնվածությունից, գիտական արդյունքներից, զարգացման առաջնահերթություններից և իրավական ընթացակարգերից։ Պայմանագրերի երկարաձգման կամ չերկարաձգման վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես ակադեմիական, կազմակերպական և իրավական չափանիշներով և չեն կարող դիտարկվել քաղաքական հայացքների կամ հանրային ակտիվության համատեքստում։

Այս գործընթացը նաև համալսարանի ակադեմիական կարողությունների համալրման և մրցունակության բարձրացման հնարավորություն է։ ԵՊՀ նպատակն է ձևավորել այնպիսի ակադեմիական միջավայր, որտեղ կրթական և գիտական ստորաբաժանումները գործում են ոչ թե ձևական կամ պատմականորեն ժառանգված կառուցվածքային տրամաբանությամբ, այլ իրական բովանդակային, ուսումնական, գիտական և զարգացման ներուժի հիման վրա։
Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ ԵԼՀ ֆակուլտետի նախկին դեկան Գևորգ Բարսեղյանը պաշտոնից ազատվել է դեռևս հունվարին՝ սեփական դիմումի համաձայն։ Այդ հանգամանքը ևս որևէ կապ չունի քաղաքական հայացքների, դիրքորոշումների կամ մոտեցումների հետ։

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական։ Դրանք պայմանավորված են ինչպես համալսարանի ներքին զարգացման օրակարգով, այնպես էլ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի տրամաբանությամբ ու ոլորտում իրականացվող պետական բարեփոխումներով։ Հետևաբար կառուցվածքային փոփոխությունները քաղաքական ենթատեքստով ներկայացնելու փորձերը ոչ միայն փաստական հիմք չունեն, այլև շեղում են քննարկումը բուն ակադեմիական օրակարգից»: