ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական բանակցությունները
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը զուգահեռ Թրամփի վարչակազմը շարունակում է լուծում փնտրել Թեհրանի հետ, և երկու կողմերի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են։
Այս մասին նշել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական մեդիա հարթակում՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Թրամփի վարչակազմը շարունակում է հանձնառու լինել միջուկային համաձայնագրի լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են», - նշել է նա։
Ռավիդը նաև մեջբերել է ամերիկացի պաշտոնյաի խոսքերը.
«Երեկ Թրամփը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը։ Իրանի կողմից նավերի վրա հարձակումները ահաբեկչական գործողություններ են։ Հուշագիրը հիմնված է պարտավորությունների կատարման վրա, և Իրանի գործողությունները չեն համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է աղբյուրը: