ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քոնարաք քաղաքի ռազմական օբյեկտներին
Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող Քոնարաք նավահանգստային քաղաքը ենթարկվել է հարձակման։
«Ֆարս» լրատվական գործակալությանը հղում անելով՝ այս մասին հայտնել է քաղաքի նահանգապետ Մոհամմադ Յունես Հաքանին։
«Այս տարածքը երկու փուլով հարձակման է ենթարկվել թշնամու կործանիչների կողմից երեկոյան ժամերին», - ասել է նա։
Հաքքանին հավելել է, որ անվտանգության ուժերը գտնվում են դեպքի վայրում։
«Այս հարձակման հետաքննությունն այժմ ընթանում է», - նշել է նա։
Նախկինում պայթյուններ են լսվել Բուշերում, մինչդեռ Բանդար Աբբասի, Քեշմի, Սիրիկի և Ջասկի նավահանգիստների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները հերքվել են։