«Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն ԱշոտյանՀՀ-ում հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները. ՔԻՀԿՎարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեցԴիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով՝ մեքենան հայտնվել է 5–րդ ոլորանում, կան վիրավորներՖիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը, 50 հազար բնակչի կտարհանենՊակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղան՝ հակամարտության նոր փուլի ֆոնին. CNNՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումՄանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոնԻրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել. ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանըՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել«Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ ԱռաքելյանՎախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն ՄելիքյանՈվքե՞ր և ինչո՞ւ են մշտապես թիրախավորում Հանրապետականին․ Արտակ ԶաքարյանԱրեգնազ Մանուկյանը կալանավորվել էՌուսաստանում համաձայնեցվել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2026» զորավարժության հիմնական մանրամասներըՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԱվտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներԻ՞նչ մեղք են գործել հազարավոր երեխաները, որ Օլիմպավանի դռները կապարակնքեցիք․ ԽաչատրյանՍպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինԲարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանըՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինԻրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել է ԱՄՆ-ի հետ հրադադարի հետ կապված իրավիճակըՍուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի մասնակիցներինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացումՎանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնինՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ ԾառուկյանինՔաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ ԲյուրոՖրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամԱՄՆ-ն և Իրանը շարունակում են միմյանց հարվածներ հասցնել
«Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԵթե մենք մկրատը վերցնենք դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի. ՓաշինյանԳերմանացի բժիշկը որոշել է «փրկել» իր հիվանդներին տառապանքներից ու uպшնել է նրանց. նա մեղադրվում է 15 հիվանդի սպանության մեջ
Ներխուժել են Ստամբուլի Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և ավերել վեց դամբարան
ԵՄ-ում տարածաշրջանի երկարաժամկետ կայունությունը կապում են Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղ կարգավորման հետ
Այո՛, սպառնում եմ. «Արարատցեմենտի» աշխատողներից ովքեր խառնվեն՝ կամ կազատվեն աշխատանքից, կամ կդատվեն. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում. Էկոնոմիկայի փոխնախարարԱՄՆ-ն հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի կամրջինԻնչ կապ ունի՝ թուրքը, ռուսը, վրացին, հայը. Ստամբուլում պատրիարքարանի դռները փակ են եղել Փաշինյանի առջևԱկնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից. Բայրամով Ծառուկյանի ձերբակալման տեսարանները չեմ տեսել, գաղափար չունեմ. դրանք ինձ հետաքրքիր չեն. ՓաշինյանՈւկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են Ռուսաստանի նավատորմին պատկանող ևս 12 տանկերՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումըԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Հասարակություն

Հայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով հանդիպումը Հայաստան–Ֆրանսիա բազմաշերտ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մշակույթի և ֆրանկոֆոնիայի ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Կողմերն առանձնակի կարևորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հուշագրերը և դրանցից բխող նոր գաղափարների իրականացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2027 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը՝ որպես Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երիտասարդության ներգրավման և ֆրանկոֆոն համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուան փոխանցել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին խաղերի կազմակերպման հարցում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն ու տարածմանն ուղղած ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանի 250 դպրոցների շուրջ 60 հազար աշակերտներ ուսումնասիրում են ֆրանսերեն: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի դերը՝ որպես ֆրանսերենով կրթության և ֆրանկոֆոն մշակույթի տարածման կարևոր կենտրոն Հայաստանում։ Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն մասնագետների պատրաստման հարցին՝ շեշտելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) կարևոր դերակատարումը: Նշվել է նաև կրկնակի դիպլոմների (double degrees) և համատեղ կրթական ծրագրերի ընդլայնման կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի բուհերի միջև։

Ժաննա Անդրեասյանը բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում քննարկվել է Ֆրանսիայի բուհերի և հետազոտական կենտրոնների հնարավոր ներգրավումը նախագծում և համատեղ գիտահետազոտական կենտրոնների, լաբորատորիաների և ինովացիոն հարթակների ստեղծման հեռանկարը։

Կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի ուսումնական հաստատություններում արհեստական բանականության ներդրմանն ուղղված ծրագրերն ու արձանագրված հաջողությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր: