ԱՄՆ-ն հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի կամրջին
ԱՄՆ-ն հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում գտնվող Գյուլուստան նահանգի Աքկալա քաղաքի վրա հարձակման ժամանակ, Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Ինջեբուրուն միջազգային միջանցքում գտնվող կամրջին։
Այս երթուղին Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մաս է կազմում և ձգվում է չինական Սիան քաղաքից մինչև Թեհրան։
Նշվում է, որ անցյալ տարի Չինաստանից Իրան է ժամանել առնվազն 65 բեռնատար գնացք։