Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են Ռուսաստանի նավատորմին պատկանող ևս 12 տանկեր
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, որ հուլիսի 9-ի գիշերը Ազովի ծովում ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են 12 տանկերի, մեկ բեռնատար նավի և մեկ քարշակի վրա։
Նրա խոսքով՝ վնասված նավերի թվում են եղել «Չելսի-6», «Աուրա», «Իլյա Ռեպին», «Վեներա III», «Սանար I» և «Պենելոպե» տանկերները։
Բրովդին պնդում է, որ դրանք բոլորը ենթարկվում են միջազգային պատժամիջոցների։ Նա նաև նշել է, որ վերջին 96 ժամվա ընթացքում հարվածի տակ է հայտնվել ընդհանուր առմամբ 35 տանկեր, բեռնատար նավ և հատուկ նշանակության նավեր։
Այս պահին այս տեղեկատվության հաստատում չկա։