Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
Նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան։