Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան
Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»,- նշեց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում։