Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանում այրվում են Տվերի և Ստավրոպոլի երկրամասի նավթաբազաները
Հուլիսի 9-ի գիշերը ռուսական Տվեր քաղաքում և Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթամթերքի պահեստավորման բազաների վրա։ Հարվածների հետևանքով երկու օբյեկտներում էլ հրդեհներ են բռնկվել։
Ըստ Telegram-ալիքների տվյալների՝ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Միխայլովսկ քաղաքում անօդաչուների հարվածի տակ է հայտնվել «ЛУКОЙЛ-Югнефтепродукт» նավթաբազան։ Այս ձեռնարկությունը զբաղվում է նավթամթերքի պահեստավորմամբ և իրացմամբ՝ Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջաններում գտնվող նավթաբազաների ու «Լուկօյլ» բենզալցակայանների ցանցի միջոցով։
Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հաստատել է հարձակման փաստը, սակայն նշել է, որ հարվածի թիրախը եղել է արդյունաբերական օբյեկտ՝ Շպակովսկի շրջանի հարևան Վյազնիկի տարածքում:
Բացի այդ, նույն գիշերը անօդաչուները հարձակվել են նաև Տվեր քաղաքում գտնվող «Տվերնեֆտեպրոդուկտ» նավթաբազայի վրա, որը գտնվում է Մոսկվայից հյուսիս։
Օբյեկտի տարածքից բարձրանում է կրակ ու ծուխը։ Տեղական իշխանությունները դեռևս տեղեկություններ չեն հայտնել Տվերի նավթաբազայում հրդեհի մասշտաբների և հնարավոր տուժածների վերաբերյալ։