Երևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներԻրանը ռմբակոծում է Բահրեյնն ու ՔուվեյթըՄարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե ՀովհաննիսյանԻնչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ. ԱբրահամյանԱյն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿԴատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀՀ-ին«Ժողովուրդ»․ Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն
Այսօր առանձին շրջաններում կարկուտ է սպասվում, վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ Սուրենյան (տեսանյութ)
«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել «Իրավունք»․ «Ասում էինք, չէ՞, «տուշոնկա» օպերացիան ծաղիկ է թվալու»«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4-րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել
«Հրապարակ». Արթուր Ալեքսանյանը չէ իր հեռախոսին պատասխանողը, Նազիկ Ավդալյանը կարող է միայն սպորտից խոսել, Հռիփսիմե Խուրշուդյանին «հանգիստ թողնենք»
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է«Հրապարակ». Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Իրանն ու ԱՄՆ-ն սկսել են լայնածավալ հարձակումները միմյանց ռազմական օբյեկտների ուղղությամբ
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերըԹրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ«Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. փակ հանդիպում ղեկավարի հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզումՓաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան
Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան
Մամուլ

«Ժողովուրդ»․ Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։ Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել։

Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Կողմերը երկար զրուցել են, միասին ճաշել, կենացներ են ասել՝ միմյանց գովելով, սակայն այդ ջերմ մթնոլորտը չի վերածվել կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքի։

Արդյունքում Հայաստանի համար ամենազգայուն տնտեսական հարցերը շարունակում են մնալ բաց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: