Այսօր առանձին շրջաններում կարկուտ է սպասվում, վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ Սուրենյան (տեսանյութ)
Հուլիսի 8-ին Հայաստանը կշարունակի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքւմ ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն, առանձին հատվածներում, ցավոք, կրկին հնարավոր է կարկուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է նաև, որ հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի:
«Հուլիսի 9-10-ը մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում հուլիսի 8-ի համեմատ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»։ Ամենատաք գոտին կլինեն Արարատյան դաշտն ու Երևանը, որտեղ հուլիսի 10-ին և 11-ին կգրանցվի 36-37 աստիճան տաքություն։ Վաղվանից սկսած կդադարեն տեղումները։ Հանրապետության մեծ մասում»,- նշել է Սուրենյանը: