Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը
Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Այս մասին հայտնել են «Ղրղզստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ից։
Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդաչուներն արտակարգ արգելակում են կիրառել։
Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։
Ներքին չվերթների տերմինալում կազմակերպվել է բժշկական զննում, դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։
TezJet ավիաընկերությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։
Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։