Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներ
Թուրքիայի Քոջաելի նահանգում ներկերի գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է TRT Haber-ը։
«Ներկերի գործարանում դեռևս չպարզված պատճառով հրդեհ է առաջացել։ Հաղորդումից հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ և բժշկական խմբեր։ Ծխից տուժած երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց շտապօգնության մեքենայով», — գրում է լրատվամիջոցը։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել հրշեջների ժամանումից մոտ երեք ժամ անց։ Ձեռնարկության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի։