Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է, քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հայտնել ենք՝ դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։
Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։