6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով.

«Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում՝ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը, Բաքվում դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ ազատազրկման։ «Amnesty International»-ը դատավարությունները բնութագրել է որպես ոչ թափանցիկ և շինծու։ Իրավիճակը քննադատության է արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի կողմից, որը հատուկ բանաձևով դատապարտել է հայ ռազմագերիների և պահվող անձանց անօրինական կալանավորումը և վերահաստատել իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։

2026 թվականի փետրվարին, Ռուբեն Վարդանյանի դատավճռից հետո, «Amnesty International»-ը  էթնիկ հայերի դատավարությունը որակել է որպես արդարադատության ծաղր։

Դատավարության ընթացքում մեղադրական եզրակացության ամբողջական տեքստը չի հրապարակվել, իսկ «Amnesty International»-ի պարզաբանումների հարցումները մնացել են անպատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Վացլավ Հավելի անվան մրցանակ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մայիսին միջազգային իրավապաշտպանների խմբի կողմից առաջադրվել է 2026 թվականի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին։

Առաջադրողները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են նրա երկարամյա մարդասիրական գործունեությունը՝ հատկապես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում։ Այս ոչ առևտրային նախաձեռնությունն աջակցում է մարդասիրական գործիչներին, որոնք օգնում են պատերազմների, բռնությունների և հետապնդումների հետևանքով վտանգված մարդկանց։

Առաջադրողներն առանձնահատուկ նշանակություն են տալիս նաև  խորացող պայմաններում Լեռնային Ղարաբաղ  տեղափոխվելու Վարդանյանի  որոշմանը։ Նրանց գնահատմամբ՝ այդ ընթացքում նա փորձել էր երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում։ Առաջադրողների համոզմամբ՝ մրցանակի շնորհումը ոչ միայն կդառնա Ռուբեն Վարդանյանի մարդասիրական գործունեության արժանի գնահատականը, այլև կարևոր ազդակ կլինի նրա, ինչպես նաև Բաքվում պահվող մյուս հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Վիճարկվող մեղադրանքներ և քսան տարվա ազատազրկում

2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը դատավճիռներ կայացրեց Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ։ Նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին վարույթով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը նրան դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Ըստ Միջազգային իրավաբանների հանձնաժողովի (ICJ)՝ առաջադրված մեղադրանքների մի մասը վերաբերում է դեռևս 1988 թվականին, երբ Վարդանյանը Մոսկվայում ուսանող էր։  Ըստ ընտանիքի հայտարարության՝ Վարդանյանը  հրաժարվել է բողոքարկել դատավճիռը՝ այն գնահատելով որպես  գիտակցաբար հրաժարում լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։

«Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ։ Նրա դեմ ընթացող դատավարությունը զուրկ է հիմնարար իրավական երաշխիքներից, իսկ առաջադրված մեղադրանքները որևէ հիմք չունեն»,- հայտարարել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Պաշտպանության կողմը նաև նշում է, որ Ռուբեն Վարդանյանին բավարար ժամանակ չի տրամադրվել պաշտպանությունը նախապատրաստելու համար, իսկ գործի նյութերի զգալի մասը եղել է ադրբեջաներեն, որին նա չի տիրապետում։

Այս խոչընդոտների իրական ծավալը մանրամասն ներկայացված է փաստաբան  Սիրանուշ Սահակյանի պատրաստած նյութերում։

Եվրոպան կոչ է անում ազատ արձակել նրանց

Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուբեն Վարդանյանին և մյուս կալանավորված հայ ղեկավարներին ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալներ։ Նույն գնահատականն է տվել նաև Ֆրանսիայի Սենատը, որը պաշտոնապես կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց։

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և առանձին՝ Ռուբեն Վարդանյանի դատավարությունները Բաքվում սկսվել են 2025 թվականի հունվարի 17-ին։ «Reuters»-ի հաղորդմամբ՝ հենց սկզբից դատարանի նիստերին թույլատրվել է մասնակցել միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներին, մինչդեռ օտարերկրյա լրագրողներին մուտքը արգելվել է։

Քննադատական գնահատականով է հանդես եկել նաև Միջազգային իրավաբանների հանձնաժողովը (ICJ), որը միավորում է աշխարհի տարբեր տարածաշրջաններից շուրջ վաթսուն հեղինակավոր դատավորների և իրավաբանների։ Իր «Justice Under Pressure» («Արդարադատությունը ճնշման ներքո») զեկույցում հանձնաժողովը նշել է, որ դատավարություններն անցկացվել են առանց անկախ միջազգային դիտորդների մասնակցության։ ICJ-ի գնահատմամբ՝ պաշտպաններին չի տրամադրվել գործի նյութերին լիարժեք հասանելիություն, պաշտպանության միջնորդությունները մերժվել են առանց հիմնավորման, իսկ հասարակության, օտարերկրյա լրատվամիջոցների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքը դատական նիստեր բացառվել է։

Անհետացող փաստաթղթեր և Կարմիր խաչի հեռանալը

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ընտանիքի միջոցով NEWS.am-ին փոխանցած ուղերձում հայտնել է դատավարության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումների մասին։ Նրա վերաքննիչ բողոքները անհետացել են, և դրանց կորստի մասին նա տեղեկացել է միայն մայիսի 7-ին, որը, ըստ նրա փաստաբանի, նաև վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն էր։ Բացի այդ, ապրիլի 21-ին մեկուսարանից ընդհանուր խուց տեղափոխվելու ընթացքում առգրավվել է նրա 2025 թվականի դեկտեմբերին ներկայացված եզրափակիչ ճառի տեքստը։  Բաբայանը դատավարությունը բնութագրել էր որպես էթնոքաղաքական վրեժխնդրություն և հայտարարել, որ մտադիր է դիմել միջազգային դատարան։

«Կարմիր խաչի  հեռացվելուց հետո հորս հետ կապը զգալիորեն սահմանափակվել է և այժմ հնարավոր է միայն կարճատև, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով», -ասում է դատապարտված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

2025 թվականի մարտին Ադրբեջանը պահանջեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնի իր գործունեությունը երկրում և փակի տեղական գրասենյակը։

2024 թվականին Reuters-ը հաղորդել էր, որ փաստաբանները բարձրաձայնել էին մեկուսացման, խցում մշտապես վառվող լույսի, ինչպես նաև ջրի և սանիտարական պայմանների սահմանափակ հասանելիության մասին։ Human Rights Watch-ը և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ևս ուշադրություն են հրավիրում ադրբեջանական բանտերում խոշտանգումների և անպատժելիության խնդրի վրա։

«Հայ գերիները բախվում են իրենց կրոնական իրավունքների սահմանափակմանը։ Հորս կալանքի առաջին շաբաթվա ընթացքում հրաժարվել են տրամադրել Աստվածաշունչ և հայերեն քրիստոնեական գրքեր», - նշել է Դավիթ Վարդանյանը։ Այլ գերիներ նույնպես հայտնել են, որ իրենց մարմնի վրա դաջված խաչերը և այլ քրիստոնեական խորհրդանիշներ այրել են։

Այս դեպքերը տեղավորվում են Լեռնային Ղարաբաղի հայաթափված տարածքներում հայկական եկեղեցիների և քրիստոնեական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման ավելի լայն պատկերում»։