Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հայաստանի մարզերի մեծ մասում հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու ուժգնացումը կհասնի մինչև 18-23 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։
Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +24+27,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +16+21,
Լոռիում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+22,
Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+28,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+23։