Պայթյուններ Մակրոնի հյուրանոցի մոտ. կան զոհեր և վիրավորներ
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան:
Այս մասին հաղորդում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ներքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի «Four Seasons» հյուրանոցի մոտ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մնում էր Սիրիա կատարած այցի ժամանակ, տեղի է ունեցել երկու պայթյուն։
Սիրիական հետախուզության խոսնակի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, բոլորը Սիրիայի քաղաքացիներ։