«Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ լաց է եղել 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղից հետո (0-1):
Սա 41-ամյա ֆուտբոլիստի վերջին Աշխարհի առաջնությունն է:
«Նորմալ է տխրելն Աշխարհի առաջնությունից այսպես հեռանալով: Բայց, ինչպես ասացի երեկ մամուլի ասուլիսում, ես տվեցի այն ամենը, ինչ կարող էի, արեցի այն ամենը, ինչ կարող էի, և հեռանում եմ մաքուր խղճով:
Սա ֆուտբոլիստի կյանքն է, և մենք պետք է առաջ շարժվենք», - sport24.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքերն է մեջբերում O Jogo-ն: