Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Սարգիս» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանի գործունեությունըՏարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՈւզբեկստանինԳագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները կենդանիներին պահելու համար. Իվետա ՏոնոյանԵրևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդըԻնչ են տարել Գագիկ Ծառուկյանի առանձնատնիցԷդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ«Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասինՊետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը․ Սուրեն ՍահակյանԻրականում հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին, ոչ թե մանդատ վերցնել-չվերցնելուՆախապատրաստվում են լայնամասշտաբ զիջումներ և աննախադեպ դավաճանություն. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից
Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ)
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների. Տիգրան ԱբրահամյանՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրաԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Իշխանության փոքրոգությունը. հարված՝ ոչ թե մարդուն, այլ նրա խորհրդանիշին. հոգեբանական ճնշման միջոց՝ ուղղված Ծառուկյանի հանրային կերպարին
Ինչ է տեսնում եւ ինչ չի տեսնում գլխավոր դատախազությունը Սևանի ափին. «Հրապարակ»Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը բացարձակ հակաիրավական հաշվեհարդար է. Ռուբեն ՄելիքյանԼիբանանը կոչ է արել ԱՄՆ-ին ստիպել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանից
Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը
ՔՊ-ում քննարկել են Արթուր Հովհաննիսյանի վարկանիշը՝ կապված թմրանյութի հայտնի պատմության հետ. «Հրապարակ»«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին ՄարտակերտումՀայկ Ղալումյանը Տավուշի մարզում 4 մեծ քեֆ-ուրախություն է կազմակերպել. «Հրապարակ»Ուկրաինան լայնածավալ հարձակում է սկսել Ղրիմի և Բելգորոդի ուղղությամբ. կան վիրավորներ ՔՊ-ն ավարտում է ԱԺ խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը. «Ժողովուրդ»ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել. «Հրապարակ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է. «Հրապարակ»Ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին
Գործը լրիվ սարքած փուչիկ է, որևէ բան չկա. Գագիկ Ծառուկյանին տարել են Մասիվի դատարան (տեսանյութ)Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում Հայկական ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոս ԱԱ-2026․ Պորտուգալիա – Իսպանիա․ մեկնարկային կազմեր«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան Իրավապահները կրկին առգրավված իրեր են տանում ՔԿ, Ծառուկյանին կալանքի ներկայացնելու հարցն են քննում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Մասիսում Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը

Պետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը գրում է.  

«Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել։ Նրանք պարզել են, որ խցանումները մեքենաներից են առաջանում։ Էդ բացահայտումը նրանց ստիպել ա եզրահանգել, որ խցանումներից խուսափելու միակ արդյունավետ միջոցը փողոցներից մեքենաները վերացնելն ա (է՛վրիկա)։ Էդ հանճարեղ մտահանգումը զարգացնելով նրանք եկել են որոշման, որ քաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցեն, որ մարդիկ մեքենաները էդտեղ կայանեն ու հնազանդորեն քաղաքում երթևեկեն «արդյունավետ» հանրային տրանսպորտով։

Բնականաբար, վարորդները սեփական կամքով դա չեն անելու։ Հետևաբար, քաղաքապետարանը գործելու ա իր ծանոթ կացնային մեթոդներով՝ արգելք-տուգանք-արտոնություն։ Մինչդեռ կարելի ա դադարել հետույքով մտածել ու գլուխը, բացի պեռաշկի ծամելու ապարատ դիտարկելը, կիրառել նաև ըստ նշանակության՝ մտածել։ Մի պարզ օրինակով կարող ենք տեսնել, թե դա ոնց ա լինում։

Խցանումներից խեղդվող Երևանում կովիդի հետ կապված առաջին սահմանափակումը ԲՈՒՀ-երում հեռավար ուսուցման անցնելն էր։ Եվ, օ՛ հրաշք, հաջորդ առավոտյան կենտրոնում խցանում չկար։ Իսկ դրան գումարեք տասնյակ հազարավոր պետական ծառայողները, որոնք ամեն առավոտ շտապում են կենտրոն՝ նախարարությունների իրենց գրասենյակներում ոչնչով զբաղվելու, իսկ երեկոյան՝ հակառակը։

Մարդկության փորձը ցույց ա տալիս, որ կոռուպցիայի հաղթահարման գործում պատժելը արդյունավետ չի։ Շատ ավելի արդյունավետ ա անիմաստ դարձնել կոռուպցիոն սխեմաները։ Նույնպես և էս դեպքում։ Պետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը կամ, այլ կերպ ասած, տեղափոխել ու քաղաքում համաչափ բաշխել նրանց աշխատավայրերը՝ նախարարություններն ու պետական հիմնարկները։ «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը և այն տրանսպորտային հաբ սարքելը ուսանողության հարցը կլուծի։ Եթե Պաշտպանության նախարարության օրինակով տեղափոխվեն նաև այլ նախարարությունները, Կենտրոնը կդառնա էսօրվա ամենաքիչ ծանրաբեռնված վարչական շրջանների պես։

Բայց ես վստահ եմ, որ Փաշինյանի կառավարությունն ու ՏԻՄ նրա կադրերը սա չեն անի։ Ես նույնիսկ կարող եմ խաղադրույք անել դրա վրա։ Համոզմունքիս պատճառը շատ պարզ ա։ Փաշինյանական (ինչպես նաև սերժական կամ քոչարյանական) պետական չինովնիկի համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն ընդամենը օդի ալիքային տատանում ա, ոչ ավելին։ Այն իմաստային էն ծանրաբեռնվածությունը չունի, ինչ նորմալ մարդկանց համար։ Նրանք ազատությանը նայում են որպես մի բանի, ինչ իրենք պաշտոնյա լինելու բերումով պետք ա ճնշեն ուղիղ նենց, ոնց իրենց ազատություններն են ճնշում, քանի որ պետական պաշտոնյա են։

Ազատորեն տեղաշարժվելը մարդու և ՀՀ քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունք ա։ Էլ ի՞նչ պաշտոնյա, որ էդ ազատությունը ճնշելու նորանոր մեթոդներ չմոգոնի, չբարդացնի էդ ազատության իրավունքն իրացումը։ Միայն մտածելու, որոշելու ազատություն ունեցող պաշտոնյան կարող ա իր որոշումների հիմքում դնել մարդու ազատ լինելու գաղափարը։ Մինչդեռ աննշան բացառություններով ամբողջ ՔՊ-ն մտածում ա էն, ինչ առավոտյան որոշում ա մտածել Նիկոլը։ Ընդ որում, դա կարող ա օրվա սկզբում ու դրա ավարտին տարբեր ու տրամագծորեն հակառակ բաներ լինեն։ Ո՞նց կարող ա նիկոլական պաշտոնյան իր որոշումների հիմքում ազատությունը դնի։ Չէ, տրանսպորտային հանգույցներ կառուցելու և երթևեկության մեջ տրամաբանություն մտցնելու փոխարեն պետք ա արգելել ու պատժել»: