Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, չի բացառվում, որ ինչ-որ փուլում դա կհանգեցնի տարբեր քաղաքական միավորների և կուսակցությունների գործունեության արգելմանը։
«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է»,- գրել է Աբրահամյանը։