Ուկրաինան լայնածավալ հարձակում է սկսել Ղրիմի և Բելգորոդի ուղղությամբ. կան վիրավորներ
Մոսկվայի մարզի ուղղությամբ ուղարկվել է ավելի քան 430 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Սոբյանինը հայտնել է, որ դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ համակարգերի կողմից հեռավոր մատույցներում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 36 ԱԹՍ։
Ղրիմի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել, որտեղ հարձակման են ենթարկվել ենթակայանները։ Կերչից հյուսիս ծովում հրդեհ է հայտնաբերվել։ Հնարավոր է՝ հարձակման է ենթարկվել նավ։
Բելգորոդը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են զանգվածային հրթիռային հարձակման։ Հարձակման է ենթարկվել Բելգորոդի գլխավոր գազատարների գծային արտադրության վարչությունը։
Մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևի խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքները վնասվել են։ Նահանգապետը հավելել է, որ կան էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ։