Հայկ Ղալումյանը Տավուշի մարզում 4 մեծ քեֆ-ուրախություն է կազմակերպել. «Հրապարակ»Ուկրաինան լայնածավալ հարձակում է սկսել Ղրիմի և Բելգորոդի ուղղությամբ. կան վիրավորներ ՔՊ-ն ավարտում է ԱԺ խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը. «Ժողովուրդ»ՔՊ-ական պատգամավորները ավելի մեծ ախորժակ են ունեցել. «Հրապարակ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է. «Հրապարակ»Ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին
Գործը լրիվ սարքած փուչիկ է, որևէ բան չկա. Գագիկ Ծառուկյանին տարել են Մասիվի դատարան (տեսանյութ)Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում Հայկական ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոս ԱԱ-2026․ Պորտուգալիա – Իսպանիա․ մեկնարկային կազմեր«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան Իրավապահները կրկին առգրավված իրեր են տանում ՔԿ, Ծառուկյանին կալանքի ներկայացնելու հարցն են քննում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Մասիսում Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ ԱբրահամյանԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները
Մամուլ

Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ Իհարկե, շաբաթ օրը «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Այժմ հայտնի են դարձել նաև այդ որոշման քաղաքական պատճառները։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։

Սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն Արայիկ Հարությունյանի նկատմամբ կուտակվել է հատկապես ընտրական գործընթացի ընթացքում։

Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների արդյունքներով իշխանությունը հազիվ կարողացավ ստանալ շուրջ 49 տոկոս ձայն՝ այդ ցուցանիշին հասնելով նաև այն պայմաններում, երբ ԲՀԿ-ն դուրս թողեցին քաղաքական պայքարից թվային աճպարարությամբ, իսկ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չհաշվարկվեցին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, Արայիկ Հարությունյանի ամենահավանական փոխարինողը վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն է։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց հետո Մակունցը վերադարձավ Երևան և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: