Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը
Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերի մասին: 26-ամյա ֆուտբոլիստը լքել է «Նյուքասլը» և տեղափոխվել հյուսիսլոնդոնյան ակումբ։
Նոր թիմում Տոնալին հանդես կգա 16 համարի մարզաշապիկով: Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի՝ իտալացու պայմանագիրը «խթանների» հետ նախատեսված է մինչև 2032 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 12 միլիոն եվրո:
Ուշագրավ է, որ այս գործարքը պատմական է դարձել «Տոտենհեմի» համար. լոնդոնցիները տրանսֆերի դիմաց վճարել են ակումբի համար ռեկորդային՝ 117 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տոնալին «Նյուքասլի» գույները պաշտպանում էր 2023 թվականից: Այս ընթացքում նա «կաչաղակների» կազմում անցկացրել է 110 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Armsport