Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր
Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրական ցուցակի 64–րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը։
«Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։
Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,– հավելել է նա։
Նշենք, որ ըստ ընտրությունների արդյունքների «Ուժեղ Հայաստանը» նոր խորհրդարանում կունենա 29 մանդատ։