Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում: Գրում է sputnik armenia-ն:
«13 տարվա աշխատող եմ, շատ գոհ եմ, բոլորս իր մեջքին կանգնած ենք: Երբեք այսպիսի բան չի եղել, այսքան տարվա մեջ առաջին անգամ եմ տեսնում: Առաջին անգամ է, որ մենք չկարողանանք աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ ինքն էլ 10 տարի է աշխատում ու մշտապես գոհ է եղել Գագիկ Ծառուկյանից: Պնդեց՝ իրենց լավ են վարձատրում, տոներին ու այլ օրերին էլ «լավ են նայում»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կոմբինատի աշխատակիցներին տուն են ուղարկել, էքսկուրսիաները չեղարկվել են, այդ մասին տեղեկացվել է շենքի մոտ գտնվող զբոսավարներին և զբոսաշրջիկներին։
Նյությն ամբողոջւթյամբ՝ սկզբնաղբյուր կայքում