Ավինյանը վարչարարական տեռnր է ուզում
Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր: Պետք է բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն այս շինարարները, ասեն՝ վա՜յ մեզ սպանում են: Այ սպանե՛ք դրանց: Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարականին ես խոսեցի այն մասին, որ այնտեղ խնդիրը լուծած չէ, այսինքն՝ խորքային աշխատանքն արված է, եկել վերջում ասֆալտն այսպես արել ենք, բացել ենք, արդեն հոսքը գնում է, Կիևանի, Հրազդանի մեծ կամուրջը փակ է, դե արդեն այդպես էլ կմնա: Ինձ հետաքրքիր է՝ այդպես էլ կմնա՞ր, եթե ես չասեի, այսինքն՝ այդպես էլ պետք է մնար, եթե, օրինակ՝ ես այդտեղով չքշեի ու չասեի, որ անհարթ է, դիտահորերը նորմալ բարձրացրած չեն:
Կարճ ասած, հարգելի գործընկերներ, ես պետք է տեսնեմ վարչարարական տեռոր: Պարոն Մարգարյան, ով չարեց վարչարարությունը, անուն-ազգանուններով հանում եք, աշխատակիցներին հեռացնելու ենք: Ով չարեց, կոնկրետ պատասխանատուով նկատողություն, խիստ նկատողություն, գործից հանել»,-նշել է Ավինյանը: