ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարել
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողական տեսչական մարմինը տնտեսվարողներին կոչ է անում մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարել՝ նախկին Ամիրյան փողոցը փոխոխելով Պապ թագավորի անվան։
«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։
Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։