«Յուքոմ»-ը կվերադառնա նախկին սակագնին
«Յուքոմ»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ/րոպե սակագինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից 18-ը, հաշվի առնելով առաջնագծում ծավալվող իրադարձությունները, «Յուքոմ» ընկերությունը նշված ծառայությունների համար սակագինն իջեցրել էր մինչեւ 5 դրամ: