Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է օկուպացված Արցախում անտուն ադրբեջանցիների տեղափոխումն ու բնակեցումը:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս փուլում օկուպացված Մեխակավանի շրջան է ուղարկվել 46 ընտանիք` 223 մարդ:
Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համապարփակ պետական աջակցության համար։