Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարությունները
Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Ուկրաինան համոզված էր, որ Կոնստանտինովկան անառիկ է, սակայն Ռուսաստանի զինված ուժերը հակառակն են ապացուցել»,- նշել է նա։
Պեսկովը հստակեցրել է՝ Կոնստանտինովկայում Ուկրաինայի զինված ուժերի հետախուզությունը զգալիորեն թուլացել է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը իր հերթին ընդգծել է՝ Զելենսկին կարող է գալ Մոսկվա՝ հենց որ պատրաստ լինի ընդունել կարևոր որոշումներ։