Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները
Հասարակություն

Լինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, 2026 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին:

Գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազներին և Դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանը դարձավ դատախազական համայնքի միջազգային երկխոսության վայր: Այսուհետ, յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և Եվրոպական դատախազների երկխոսության հարթակի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է նման ձևաչափի բարձրաստիճան համաժողով:

Եվրոպական երկրների դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազների և Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության գործընկերների, ոլորտի լավագույն փորձագետների մասնակցությամբ անցկացված համաժողովը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վստահելի և հեղինակավոր գործընկեր է, կարող է պրոֆեսիոնալ երկխոսության ձևաչափով քննարկում ծավալել, պատշաճ մակարդակով համագործակցել քրեական վարույթների շրջանակներում, քայլել իրավունքի զարգացման տեմպերի հետ համահունչ:

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին սկսել ենք բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հետևողական աշխատել ու շարունակում ենք աշխատել դատախազի աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատախազի հեղինակության ու բարեվարք կերպարի հղկման, դատախազության համակարգը որակյալ իրավաբանների համար գրավիչ և կայուն աշխատանքի վայր դարձնելու, դատախազի աշխատանքային ու սոցիալական պայմանները կատարելագործելու, միջազգային համագործակցության ընդլայնման, դատախազի աշխատանքում նորարար լուծումների կիրառման և հանրության հետ վստահելի հաղորդակցություն ապահովելու ուղղություններով:

Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հետադարձ հայացքով գնահատում ենք, թե մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքով ի՞նչ փոփոխություն ենք բերել, ի՞նչ արժեքային կողմնորոշիչներ ունենք, նպաստե՞լ ենք արդյոք օրենքի նկատմամբ հարգանքի ձևավորմանը, պետական շահի պաշտպանությանը և արդյո՞ք մեր վարքագծի արդյունքում դատախազության հեղինակությունն ամրապնդվել է:

Այս հարցերը վերաբերելի են մեզանից ամեն մեկին, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր հաջողություն սկսվում և ավարտվում է մարդկանցով։

Ես շնորհակալություն եմ հայտնում բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին։

Շնորհակալ եմ ծառայության, մասնագիտական պատրաստվածության համար, սկզբունքայնության և ազնվության համար, լուռ, հաճախ անտեսանելի աշխատանքի համար, որի արդյունքում պաշտպանվում են մարդկանց իրավունքները, վերականգնվում է արդարության խախտված հավասարակշռությունը, պաշտպանվում են պետության և հասարակության շահերը։

Դատախազը պետությանը ծառայելու պատասխանատվությունը ստանձնած, խախտված արդարության արդյունքում տուժած անձանց խնդիրների լուծման պատասխանատվությունը ստանձնած պաշտոնատար անձն է, ով ունի բավարար կամք և ինքնատիրապետում բարդ որոշումներ կայացնելու, ճնշումներին դիմակայելու համար, ով ունակ է առաջնորդվել օրենքով ու խղճով։

Այս ճանապարհին կանգնելը դժվար չէ, դժվար է մնալ այդ ճանապարհի վրա ու շարունակել քայլել այդ ճանապարհով:

Լինել դատախազ՝ նշանակում է յուրաքանչյուր որոշման մեջ տեսնել ոչ միայն առանձին գործը, այլև դրա ազդեցությունը պետության, հասարակության և իրավակարգի վրա։ Լինել դատախազ՝ նշանակում է սեփական մասնագիտական գործունեությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին։ Նշանակում է գիտակցել, ամենօրյա աշխատանքովդ ձևավորում ես քաղաքացիների վստահությունը օրենքի նկատմամբ։

Վստահությունն ամենակարծր ու միաժամանակ ամենափխրուն միավորն է: Այն ձեռք է բերվում երկարամյա հետևողական, ազնիվ և պրոֆեսիոնալ վարքագծով և մի վայրկյանում կարող է փշրվել, եթե անազնիվ ու ոչ անկեղծ վարքագիծ դրսևորվի:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր առջև դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց վստահ եմ, որ ունենք ամենակարևոր ռեսուրսը՝ արժանապատիվ, սկզբունքային, պրոֆեսիոնալ և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ։

Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի դատախազություն, որն իր գործունեությամբ կամրապնդի օրենքի գերակայությունը, կապահովի պետական շահերի պաշտպանությունը, կվայելի հասարակության վստահությունը և կլինի ժամանակակից, արդյունավետ ու պատասխանատու պետական ինստիտուտ։

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, խաղաղություն, ուժ և անսպառ եռանդ։

Շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ  պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների և հայեցողական պաշտոն զբաղեցնողների հայտարարել է շնորհակալություն, պարգևատրել է հուշանվեր ժամացույցով, «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Օրենքի պաշտպան», «Պետական շահերի պաշտպան» մեդալներով, «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, շնորհել է արտահերթ դասային աստիճաններ:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական ավանդ ներդնելու համար, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարգևատրվել է հուշանվեր ժամացույցով:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի հաստիքներին գործուղված դատախազներ Գոհար Արասխանյանը և Միլենա Մանուկյանը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Եղիազար Ավագյանը, Լիլիթ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով է պարգևատրվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը, իսկ «Համագործակցության ամրապնդման» մեդալով՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը և Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Հայկ Վարդանյանը պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարգևատրվել է ժամացույցով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով է պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը, իսկ «Մարտական համագործակցության համար» մեդալով՝ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի հրամաններով՝ Դատախազության մի շարք աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը: