Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները
Հասարակություն

Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով

22 տարի պահանջվեց, որպեսզի Վարդենիսում 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանության համար մեղադրվող ամուսիններին արդարացնեն: ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արտավազդ Կարապետյանի, հունիսի 25-ին արդարացման ակտ կայացրեց ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանների գործով:


Նրանք 13 եւ 9 տարի անցկացրել են կալանավայրերում` այս սպանության համար: Հաշմանդամ դարբին Բագրատ Նալբանդյանը չհասավ այս լուսավոր օրվան: Անցյալ տարի ամռանը նա ինքնասպանություն է գործել: Պատճառը հայտնի չէ: Նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը, հարազատները համարում են, որ պատճառը հանիրավի մեղադրանքներն են եղել: «Հաստատապես չենք կարող ասել, ենթադրություններ կան: Համենայն դեպս, նրա կինը կարծում է, որ այս երկարատեւ դատական քաշքշուկներին ամուսինը չդիմացավ», - ասում է Մոնիկա Մարգարյանը:
Հիշեցնենք, 2004 թվականի հունիսին Վարդենիսում, աղբով ու մազութով լի հորում գտել էին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի մարմինը։ Փորձագետները արձանագրել էին, որ այդ հորը նետվելուց հետո աղջիկը դեռ օր ողջ է եղել: Առեղծվածային սպանությունը կապում էին Վարդենիսի միլպետի որդու անվան հետ, բայց մեղադրվեցին Նարինե եւ Բագրատ Նալբանդյանները։ Նրանք դատարանում պատմել էին, թե իրենց ինչպես են խոշտանգել, կեղծ խոստովանություն կորզել: Հետագայում ՄԻԵԴ ը գտավ, որ խախտվել է Նալբանդյանների արդար դատաքննության իրավունքը: Գործը վերաբացվեց, գնաց նոր քննության, վերաքննության, եւ դեպքից 22 տարի անց Նալբանդյանները արդարացվեցին:

Անդրադառնալով ժամանակի առումով այս ռեկորդային դատաքննությանը, փաստաբան Մոնիկա Մարգարյանը «Հրապարակին» հայտնեց, որ սա միակ արդարացման վճիռը չէր: ՄԻԵԴ-ի վճռից հետո 7 տարի առաջին ատյանի դատարանը քննել է գործը, մի քանի դատավոր է փոխվել, որից հետո Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի արդարացման դատական ակտ է կայացրել, դատախազությունն այն բողոքարկել է, վերաքննիչ դատարանը բեկանել է այդ արդարացման ակտը, ուղարկել է նոր քննության: Ինչո՞ւ էր դատախազությունը հակված, որ այս դատաքննությունը անընդհատ շարունակվի: «Նրանք գրեթե բոլոր դատական ակտերն էլ բողոքարկումեն, հատկապես արդարացման դատական ակտերը անհնար է, որ չբողոքարկեն: Կարծում եմ, սա էլ են բողոքարկելու, եթե դատախազը մինչեւ վերջ էլ չապացույցների պայմաններում ճառ էր ասում»:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը արձանագրեց խոշտանգումների փաստը, Նալբանդյանները փոխհատուցում են ստացել պետությունից, սակայն հիմա, եթե արդարացնող դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ, ընտանիքը կրկին փոխհատուցում է կստանա երկարատեւ եւ անարդարացի կալանք կրելու համար:
Հավանաբար, սա է պատճառը, որ դատախազությունը պայքարում է Նալբանդյանների արդարացման դեմ: «Երբ որ արդարացման դատական ակտը կմտնի ուժի մեջ, նախաքննական մարմինը պարտավոր է լինելու գործի քննություն իրականացնել», - ասում է Մոնիկա Մարգարյանը: Սակայն հույս չունի, որ իրավապահները կանեն իրենց գործը: Իսկ Արևիկ Նալբանդյանը պարտաճանաչ ներկայանում է իր գործով բոլոր դատական նիստերին ու ամեն նիստից առաջ ծանր ապրումներ է ունենում: