Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները
Իրանում շարունակվում է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։
Արարողությունը տեղի է ունենում Թեհրանի ամենամեծ կրոնական համալիրում՝ Մոսալլայում։ Արարողությանը մասնակցում են 67,000 զինվորականներ և կամավորներ։
Նշենք, որ երեկ սկսված հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև մի շարք երկրների պաշտոնյաներ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով երկրի մի քանի քաղաքների։ Հարվածների հետևանքով սպանվեց Ալի Խամենեին։