Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր և վերահսկողության տակ է վերցրել մեր հողերի ավելի քան 3,000 քառակուսի կիլոմետրը Դոնբասում և Նովոռոսիայում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան։
Վլադիմիր Պուտինն այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետերից մեկը։
Կոնստանտինովկայի ազատագրման համար ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել զինվորականներին հաջող աշխատանքի համար։