Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան
Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնստանտինովկայի «ազատագրումը» անվանել է առաջին, բայց շատ կարևոր փուլ՝ Սլավյանսկ–Կրամատորսկ պաշտպանական հանգույցը գրավելու գործընթացում։
Պուտինը ուշադրություն է հրավիրել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ Կոնստանտինովկայում մնացած խաղաղ բնակիչների տարհանման համար։
Նա նաև նշել է, որ Կիևը իրականացնում է տեղեկատվական-քարոզչական գործողություն՝ տարածելով իր ենթադրյալ հաջողությունների մասին թեզեր։
Կոնստանտինովկայի ազատագրման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին հերոսության և հաջող աշխատանքի համար։